Ռուսաստանն օրերս ուշագրավ հայտարարություն արեց՝ վստահեցնելով, որ պատրաստ է սկսել քաղցկեղի պատվաստանյութերի փորձարկումներ։ Այդ դեղերը, ըստ հայտարարության, ստեղծվում են յուրաքանչյուր հիվանդի գենետիկ առանձնահատկությունները հաշվի առնելով՝ անհատապես ամեն պացիենտի համար և կարող են կանխարգելել ուռուցքի զարգացումը ու մետաստազները։
Զուգահեռ՝ նման հայտարարություն հնչեց Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ, ԱՄՆ գործադիր իշխանությունը ներկայացրեց դեղագործական հայտնի Merck & Co. ընկերության նոր դեղամիջոցը, որը ներարկվում է անմիջապես մաշկի տակ՝ ուղղված թոքերի հիվանդությունների բուժմանը։ Սա գործում է որպես հարմար և արդյունավետ իմունոթերապիա։ Այս հայտարարություններն ի ցույց են դրել երկու տերությունների մրցավազքը՝ այս անգամ առողջապահության ոլորտում։




