
Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Եվրանեստի Երեւանում կայանալիք լիագումար նիստին։ Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն այսօր հայտարարել է, որ մայիսին Կիևում կայացած բյուրոյի նիստի ժամանակ Բաքուն իր դժգոհությունն է հայտնել կազմակերպության շրջանակներում հաջորդ հանդիպումը Հայաստանում անցկացնելու որոշման դեմ։
Սուլեյմանովն ասել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է նաև Եվրանեստում Հայաստանի համանախագահությանը: Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը մեր մայրաքաղաքում կայանալու է մարտի 16-ից 20-ը։




