
Բազմաթիվ պատվիրակություններ, որպես բողոքի նշան, դուրս են եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից, երբ ելույթ ունենալու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն։
Դիվանագետները զանգվածաբար լքել են դահլիճը։ Հեռացողների թվում են եղել արաբական երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որոշ պատվիրակություններ ընդհանրապես չեն մասնակցել Իսրայելի վարչապետի ելույթին։ Ինչպես 2024 թվականին, Նեթանյահուն ելույթ է ունենում կիսադատարկ դահլիճում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

ԱՄՆ մեկնելուց առաջ, Նեթանյահուն հայտարարել էր, որ թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը։




