ԿարևորՀասարակություն

Հրդեհ Բյուրեղավանի գործարաններից մեկում. մարելու համար պահանջվել է մոտ 8 ժամ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 22։27-ին։ Պահեստային տարածքում այրվել են  ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։

Կարդացեք նաև

Back to top button