
Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Հենրիկ Մալյանը հայ նշանավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ է, Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Հայտնի են նրա «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.) ֆիլմերը։
Հուշադրամի դիմերեսին Մալյանի ինքնադիմանկարն է, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն:
Դարձերեսին` Մալյանի դիմապատկերը` ոճավորված լեռներով և կադրատախտակով:
Էսքիզների հեղինակները Լուսինե Լալայանը (դիմերես), Վարդան Վարդանյանն (դարձերես) են:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:




