ԿարևորՔաղաքական

Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք. ԱԳՆ-ն արձագանքել է ՏԱՍՍ-ի հրապարակմանը

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը այսօր, իր աղբյուրները վկայակոչելով, հայտնել է, որ Պակիստանը Հայաստանը կճանաչի որպես ՄԱԿ-ի անդամ երկիր եւ դրա դիմաց ԵԱՏՄ-ին անդամակցելու կանաչ լույս կստանա։

«Պակիստանն իրոք նախատեսում է դա անել եւ որպես պատասխան քայլ կստանա ԵԱՏՄ-ին միանալու հարցում կոնսենսուս»,- գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ դիվանագետ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այս գործընթացը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս։

«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա»,- «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կարդացեք նաև

Back to top button