
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պորտուգալիա հավաքականին։
Առաջին խաղակեսի ժամանակ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Ժոաու Ֆելիքսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Կանսելուն, դարձան գոլերի հեղինակներ։




