
Գազա քաղաքում ցամաքային գործողության ընդլայնման և ՀԱՄԱՍ շարժման հենակետերը գրավելու գործողությունների շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիսում «հումանիտար գոտի» ստեղծելու մասին:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարություն են արել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Telegram-ում: Նրանք հայտարարել են, որ դաշտային հոսպիտալները հագեցած են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղորայքով։ Վրաններում կմատակարավի նաև սնունդ։
Այսպիսով, «Գազա քաղաքի բնակիչներին» խորհուրդ է տրվում տեղափոխվել այս գոտի, նշել է AFP գործակալությունը:
«Օգտվեք հնարավորությունից՝ անմիջապես գնալու մարդասիրական գոտի և միանալու այն հազարավոր մարդկանց, ովքեր արդեն դա արել են»,-հայտնել է գործակալությունը՝ հղում անելով իսրայելական զինվորականներին:




