ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Մահացու զենք ու խաղաղության աղավնի՝ նույն երկնքում․ Չինաստանը ներկայացրել է ուժն ու այն չկիրառելու ցանկությունը

Ծաղկազարդ, փայլուն հագուստներով ու աչքերով մարդկանց պարերից սառցե, փայլուն մետաղով պատրաստված մահացու զենքերի ցուցադրություն, ջերմ ձեռքսեղմումներից սոցցանցային «խանդոտ ակնարկներ», բոլորին ոչնչացնելու պոտենցիալն ու խաղաղության ցանկությունը միաժամանակ ներկայացնող տեքստեր․ այս ամենին աշխարհն ականատես եղավ՝ միայն մեկ օր Չինաստանում տեղի ունեցողին հետևելով։

Առաջին անգամ ցուցադրվեց հեղուկ վառելիքով ռազմավարական միջմայրցամաքային միջուկային հրթիռը, որի ոչնչացման շառավիղը ծածկում է ամբողջ մոլորակը։ Ինչպես նշել է շքերթի մեկնաբանը, սա կարևոր միջոց է զսպման և մոլորակի վրա ռազմավարական անվտանգության ու խաղաղության ապահովման համար։ Այդպես ամբողջ մոլորակը ոչնչացնելու ուժ ունեցող զենքը ցուցադրելուց հետո Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ասաց՝ եկեք ապրենք խաղաղության ու անդորրի մեջ:

Կարդացեք նաև

Back to top button