ԿարևորՄիջազգային

Պուտինի եւ Թրամփի միջեւ Զելենսկու հետ հանդիպելու պայմանավորվածություն չի եղել. Ուշակով

Նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ Վոլոդիմիր Զելենսկու հետ երկկողմ կամ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպման որեւէ պայմանավորվածություն չունի, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Ռուսական պետական հեռուստառադիոընկերությանը։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացուցչության մակարդակի բարձրացման կոնկրետ առաջարկներ դեռ չկան։  

«Մինչեւ այժմ, ինչը հրապարակվում է մամուլում, այն չէ, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք։ Հիմա խոսում են եռակողմ հանդիպման, Պուտինի եւ Զելենսկու հանդիպման մասին։ Բայց, ինչքան ես գիտեմ, Պուտինի եւ Թրամփի միջեւ կոնկրետ պայմանավորվածության այդ մասին չի եղել»,- ասել է Ուշակովը։

Կարդացեք նաև

Back to top button