ԿարևորՀասարակություն

Սիսիան-Քաջարան ճանապարհի  կառավարման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի ժամկետը երկարացվել է

Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2025 թվականի հուլիսի 10-ին հայտարարել է Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։

Հետաքրքրության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է։

Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային ընտրության ընթացակարգի շրջանակներում հետաքրքրության հայտերի ներկայացման երկարաձգված վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը (Երևանի ժամանակով)։

Կարդացեք նաև

Back to top button