Սպորտքաստ

Բոդիբիլդինգ. չեմպիոնական ուղի․ «Սպորտքաստ»

Վերջին տարիներին Հայաստանում արագ զարգանում է բոդիբիլդինգը՝ մարմնակերտությունը, որը հիմնված է հատուկ վարժությունների միջոցով մկանային զանգվածի և համաչափության զարգացման վրա։

  • Ինչպե՞ս մարզվել, որպեսզի չվնասվի օրգանիզմը։
  • Ինչպե՞ս գնահատել մարմնի հնարավորությունները։
  • Եվ ի՞նչ է պետք, որպեսզի նվաճվեն բարձր տիտղոսներ։

Այս հարցերին կպատասխանի «Սպորտքաստ» հաղորդման հյուրն՝ Առաքել Ջեյրանյանը․ Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Սև ծովի գավաթի արծաթե մեդալակիր։ 2021-ին նա դարձավ նաև «American Shark» միջազգային մրցաշարի բացարձակ չեմպիոն։ 2025-ին Առաքելը շարունակեց հաղթանակների շարքը․

  • 🥈 IFBB Diamond Cup Armenia – 2-րդ տեղ (Երևան)
  • 🥇 IFBB Santonja Cup Georgia – 1-ին տեղ (Թբիլիսի) 💪

Ամենակարևոր ձեռքբերումը՝ նա դարձավ առաջին հայ մարզիկը, որ նվաճեց IFBB Pro մասնագիտական քարտը։ Սա պատմական իրադարձություն է հայկական բոդիբիլդինգի համար և հզոր ներշնչանք նոր սերունդների համար։

Կարդացեք նաև

Back to top button