ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն: 

Ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր:

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Կարդացեք նաև

Back to top button