ԿարևորՔաղաքական

Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը

Թուրքիան ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

«Միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման ժամանակաշրջանում այս քայլը ներկայացնում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար չափազանց կարևոր զարգացում։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վարչակազմի ներդրումն այս գործընթացում»,-Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման համար ստեղծվել է պատմական հնարավորություն։ «Մենք կշարունակենք աջակցել այս հնարավորությունն իրացնելու ջանքերին և աջակցել մեր սիրելի Ադրբեջանի ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button