Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումից կադրեր։ Ռուսական ԶԼՄ-ները հանդիպման մասին իրենց հաղորդումներում ուշադրություն են դարձրել որոշ նրբությունների վրա։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլի առաջին կորպուսի ներկայացուցչական աշխատասենյակում՝ նախկին Սենատական պալատում, որտեղ սովորաբար տեղի են ունենում օտարերկրյա պատվիրակությունների ընդունելությունները։
Ռուսասկան լրատվամիջոցները շեշտում են, որ Պուտինը բավականին ջերմորեն է ողջունել Ուիթքոֆին, նրանք ամուր սեղմել են միմյանց ձեռքը, առանց թարգմանչի մի քանի բառ փոխանակել։
Այդ պահին Ուիթքոֆի ձախ ձեռքում եղել է ԱՄՆ նախագահի ոսկեգույն դրոշմով կաշեկազմ նոթատետր։
Ռուսական կողմից զրույցին մասնակցել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Զրույցն ընթացել է հինգ մետրանոց օվալաձև սեղանի շուրջը։ Այս սեղանն արդեն քառորդ դար օգտագործվում է այս սրահում։ Աթոռները տեղադրված են եղել սեղանի երկայնքով՝ ռուսական և ամերիկյան կողմերն իրարից բաժանված են եղել մոտ 2 մետր հեռավորությամբ։
Տես նաեւ՝ Սթիվեն Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը




