Թրամփը շտապում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում» Թրամփը շտապում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են ԱՄՆ-ում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորության, տարածաշրջանում ԱՄՆ ակտիվացման, հնարավոր հետևանքների և մարտահրավերների մասին։
Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը շահագրգռված է Աբրահամյան համաձայնագրերի ստորագրման հարցում, Թրամփն էլ նպատակ ունի տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին։




