Էրիկ Օհանջանյանը ծնվել է 2002 թվականին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետ 2020-ի օգոստոսի քսանչորսին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է հիմնականում Հադրութում և Շուշիում։ Նոյեմբերի վեցին Շուշիի Քարին տակ գյուղի մոտակայքում հրազենային վիրավորում է ստացել ողնաշարի հատվածում։ «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև հարվածից հետո ոտքերս թուլացել էին։ Չէի հավատում, որ այդ տարածքից ինձ կարող են դուրս հանել։ Նույնիսկ տղերքին խնդրեցի՝ ինձ խփե՛ք, գնացեք։ Այդ պահին ուշաթափվեցի, երբ աչքերս բացեցի, արդեն ներքևում էի, ապահով տեղում։ Փաստորեն, տղերքը կարողացել էին ինձ հանել»,-պատմում է Էրիկը։
Մի քանի վիրահատությունից հետո բժիշկներն ասել էին, որ հնարավոր է անգամ չնստի, բայց Զինվորի տանն անցած վերականգնողական բուժումից կարճ ժամանակ անց Էրիկը նստեց, լիահույս է, որ մի օր նաև քայլելու է։




