ԿարևորՀասարակություն

ՀԷՑ- ի ժամանակավոր կառավարիչը տնտեսվարողներին խնդրում է դիմել գնումների եւ մատակարարումների մրցույթին

ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր գնման երկու գործընթացների (նախագծային ծառայություններ եւ մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասի, Ֆեյսբուքի իր էջում գրել է «ՀԷՑ»- ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահի դրությամբ արդեն ունենք ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից մասնակցայնության հետեւյալ պատկերը՝

📌Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 14 ընկերություն,

📌Մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 ընկերություն։

Վերջնաժամկետին դեռեւս կա գրեթե 2 օր:

‼️Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին՝ սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների եւ մատակարարումների գործընթացներում ներգրավվելու եւ մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։

Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ եւ արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։

Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռեւս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button