
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչեւ շաբաթավերջ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարեւմտյան 2-5մ/վ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14- 18 մ/վ արագությամբ։




