ԿարևորՏնտեսական

ՀԾԿՀ նախագահը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ջրամատակարարման ծառայությունների ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները

2025 թվականի հուլիսի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի Հանձնաժողովին առնչվող դրույթները։

Անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսվող՝ ոռոգման և ջրամատակարարման ոլորտի բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններին։

Ընդգծելով թեմայի կարևորությունը՝ կողմերը պայմանավորվեցին շարունակել կառուցողական համագործակցությունը։

Կարդացեք նաև

Back to top button