ԿարևորՀասարակություն

Բաղրամյան համայնքում պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնք) ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝

• արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը,

• արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի փաթեթավորման առաձին հատված,

• առաստաղները, հատակը, պատերը, դռները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

• պանրի հասունացման տարածքում առկա են եղել կեղտի կուտակման վտանգ և մասնիկները թափվելու հնարավորություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Կարդացեք նաև

Back to top button