
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտի» սուպեր մրցաշարում։
Հայ շախմատիստը կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթել է աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերներից մեկին՝ Արջուն Էրիգաիսիին:

Քառորդ եզրափակիչում Արոնյանը հաղթել էր ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Եզրափակիչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:
Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Տես նաև՝ Լևոն Արոնյանը Լաս Վեգասի մրցաշարում հաղթել է Մագնուս Կարլսենին




