Հայագիտակ

Դվին մայրաքաղաքը՝ առևտրային ճանապարհների խաչմերուկում․ «Հայագիտակ»

Դվինը, նախքան հայոց հնագույն մայրաքաղաքներից մեկը դառնալը, եղել է բնակավայր։ 335 թվականին այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը, որը կարճ ժամանակում վերածվեց խոշոր առևտրական կենտրոնի, որի բնակչության թիվը հասավ մինչև 100,000։

9-րդ դարի երկրաշարժն ավերեց Դվինը, սակայն, ինչպես նշում է հնագետ Համազասպ Աբրահամյանը, քաղաքն արագ վերակառուցվեց և 10-րդ դարի երկրորդ կեսից ընդգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ։ Ցավոք, 1236 թվականին Դվինը վերջնականապես ավերվեց սելջուկ-մոնղոլների կողմից։

Դվինի պեղումները սկսվել են դեռ 19-րդ դարում և ընդհատվել են միայն 20-րդ դարում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Համազասպ Աբրահամյանը նշում է, որ Դվինը բազմաշերտ պեղավայր է։ Հնագիտական արշավախմբերն աշխատում են պեղումներն այնպես կազմակերպել, որ չվնասվի մշակութային ոչ մի շերտ։

Կարդացեք նաև

Back to top button