
Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
Նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրել ՋՕՆ-երում 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքները։




