ԿարևորՀասարակություն

«Biella»-ի տավարի կոտլետում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝, արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ, և Ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: 

«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button