ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինայի վրա զինված հարձակման հետևանքով պատճառված վնասը։

«Մենք նյութական վնասը գնահատում ենք մոտավորապես 500 միլիարդ եվրո։ Ռուսաստանը պետք է փոխհատուցի այս վնասը։ Մինչև դա տեղի չունենա, Ռուսաստանը չի ունենա և չպետք է ունենա հասանելիություն սառեցված ռուսական ակտիվներին», — ասել է նա հուլիսի 10-ին, հինգշաբթի, Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակներում։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ հարյուր միլիարդավոր եվրոյի ռուսական պետական ​​ակտիվներ, հիմնականում ԵՄ-ում, կմնան սառեցված։ Դրանցից ստացված եկամուտը կշարունակվի օգտագործվել Ուկրաինային բազմամիլիարդ դոլարանոց վարկ ապահովելու համար։

Սա Մերցի պատասխանն է սառեցված ռուսական միջոցներն ուղղակիորեն օգտագործելու կոչերին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից։ Սակայն Մերցը նաև հստակեցրել է, որ ապագայում՝ հրադադարի կնքումից հետո, իրավիճակը կարող է փոխվել։ «Ակտիվներն իրենք, եթե լինի համապատասխան համաձայնագիր, նույնպես կարող են օգտագործվել», — բացատրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button