Հասարակություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք.
  • 2 շարժական գույք.
  • 6 իրավաբանական անձում մասնակցություն.
  • շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:

Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:

Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է։

Կարդացեք նաև

Back to top button