ԿարևորՄիջազգային

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա անհետ կորած է համարվում

Տեխասի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։
«Քեմփ Միստիկ» աղջիկների ամառային ճամբարում անհետ կորած է համարվում 23-ից 25 մարդ։

Մինչ այժմ փրկվել կամ տարհանվել է 237 մարդ, հաղորդում է BBC-ին։

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը միջադեպը որակել է որպես աղետ և հայտարարել է արտակարգ դրություն՝ փրկարարներին հասանելիություն տալով անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին։

Նահանգապետը նշել է, որ անհետ կորածների որոնումները կշարունակվեն։

Կարդացեք նաև

Back to top button