ԿարևորՄիջազգային

Հնդկաստանը հրաժարվել է ստորագրել ՇՀԿ հայտարարությունը «երկակի ստանդարտների» պատճառով

Հնդկաստանը չի ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման հայտարարությունը, քանի որ դրանում չի հիշատակվել ապրիլին Փահալգամում տեղի ունեցած հարձակումը։

Չինաստանի Չինդաո քաղաքում ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցում էր Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ռաջնաթհ Սինգհը։

Սինգհը հայտարարել է, որ Ջամու Քաշմիրում ապրիլին իրականացված ահաբեկչությունը հռչակագրում արձանագրված չէ եւ իրենք «հանդես են գալիս երկակի ստանդարտների դեմ»։

 «Նման երկակի ստանդարտները պետք է տեղ չգտնեն։ ՇՀԿ-ն պետք է առանց վարանումների քննադատի նման երկրներին»,- նրա խոսքերն է մեջբերում NDTV-ն։

Կարդացեք նաև

Back to top button