ԿարևորՄիջազգային

ԱԷՄԳ հետ Իրանի համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը հաստատվել է

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը, հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահաննազեֆին։

Նա հայտնել է, որ խորհրդարանի ընդունած օրենքն այսօր քննարկել եւ հաստատել են Սահմանադրության պահապանների խորհրդի անդամները, որից հետո այն ուժի մեջ է մտել։

Օրինագիծն արգելում է ԱԷՄԳ աշխատակիցների մուտքը Իրան, մինչև երաշխավորված չլինի երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունը։

Ավելի վաղ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին France 2 հեռուստակայանին հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը իրավական պարտավորություն է։

Նա շեշտել էր, որ հավատում է դիվանագիտական կարգավորումը եւ միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքով արգելված է։

«Մեզ հետ Իրանի համագործակցությունը  բարեհաճություն չէ։ Սա Իրանի համար իրավական պարտավորություն է, քանի դեռ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է», — ասել է Գրոսին։

Կարդացեք նաև

Back to top button