ԿարևորՔաղաքական

Փաշինյանը վստահեցնում է՝ պատերազմ չի լինելու, Սյունիքը վտանգված չէ

Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Անվտանգության խորհրդի նիստ եղել է, բայց հաղորդագրություն չի եղել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման հայտարարություններով ՀՀ քաղաքացիների մոտ անհանգստություն ու խուճապ է գեներացվում։

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լիմելու, լինելու է խաղաղություն»,-վստահեցրել է ՀՀ վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button