
Հայաստանում արդեն երրորդ տարին է՝ կազմակերպվում է տնտեսագիտական միջազգային օլիմպիադա` ավագ դպրոցականների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելու, տնտեսագիտության ու ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։
Այս տարի օլիմպիադան մեկնարկեց մարտին՝ դպրոցական փուլում գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի ունեցավ մայիսի 20-ին։
Կարևորելով ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտության տեսանկյունից՝ մեր երկրում արդեն 3-րդ տարին է, որ անցկացվում է «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա»-ն։


Կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից:
Տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը չափազանց կարևոր դեր ունի յուրաքանչյուրի կյանքում, և, չնայած, ոլորտում իրականացվող որոշակի ծրագրերի՝ այնուամենայնիվ, խնդիրը դեռ ակտուալ է մնում մեր երկրում:


Օլիմպիադան այդ առումով կարևորագույն խնդիր է լուծում ու սա քայլերից միայն մեկն է, որով Վարքագծային որոշումների կենտրոնը իրականացնում է մեր հասարակության ֆինանսատնտեսականգիտելիքի հանրայնացումը։




