ԿարևորՀասարակություն

Անչափահաս երեխաների` Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են Քննչական կոմիտեից:

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նշելով՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Կարդացեք նաև

Back to top button