ԿարևորՀասարակություն

«Ozon Հայաստան»-ը կմասնակցի «Երևանի գինու օրեր» փառատոնին՝ հատուկ ծրագրով

«Ozon Հայաստան»-ը հունիսի 6-ից 8-ը կմասնակցի «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնին։ Բրենդին բնորոշ կապտավարդագույն գույներով տաղավարը կգործի ամեն օր՝ Մոսկովյան և Թումանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ։ Այցելուներին տարբեր անակնկալներ են սպասվում։

Փառատոնի յուրաքանչյուր հյուր կկարողանա ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլև նվերներ ստանալ Ozon-ից։ Նախապատրաստված նե  ինտերակտիվ ժամանցային ծրագիր և մրցույթներ։ Տարածքում կտեղադրվի գունեղ ֆոտոզոնա, որտեղ հյուրերը կկարողանան լուսանկարվել, նշել Ozon Հայաստանի սոցիալական էջերը և նվեր ստանալ ընկերությունից։

Փառատոնի տարածքում կաշխատի Ozon-ի թիմը։ Ընկերության ներկայացուցիչները մանրամասն կպատմեն մարքեթփլեյսի աշխատանքի մասին, կօգնեն ներբեռնել բջջային հավելվածը և գրանցվել։

«Առցանց գնումները վաղուց դարձել են շատ հայաստանցիների առօրյայի մի մասը։ Ozon-ը ձգտում է այդ առօրյան դարձնել ավելի վառ, իսկ գնումները՝ ոչ միայն հեշտ, այլև անմոռանալի՝ նման մի փոքրիկ տոնի, որին մենք բոլորս մասնակից ենք։ Սա նաև հիանալի հնարավորություն է հանդիպելու մեր հաճախորդներին՝ նրանց ոչ միայն լավ տրամադրություն, այլև հաճելի նվերներ փոխանցելու համար», — նշել է Ozon Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 58 միլիոն ակտիվ գնորդ արդեն պատվերներ է ստանում Ozon-ի միջոցով, ավելի քան 600 հազար ձեռնարկատերեր էլ կարողանում են իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Կարդացեք նաև

Back to top button