Վանաձորի «Մուշ» պարային համույթի ղեկավար և բալետմայստեր Արթուր Թորոսյանը պատմում է, թե ինչպես էր իր ծննդավայրում՝ Շիրակի մարզի Սարակապ գյուղում, ավագ սերունդը ձեռք ձեռքի տված կատարում էր մշո պարեր։ Պարախումբը շարժվում էր համահունչ՝ սպասելով առաջնորդի «հեյ» կանչին, որն ազդարարում էր պարային նոր շարժման սկիզբը։
Արթուր Թորոսյանը շրջել է նաև Արցախի գյուղերով, զրուցել տեղացի տարեց կանանց հետ, դիտել նրանց պարային կատարումները և արդյունքում գրառել է «Արցախի աղջիկներ» պարը, որն այսօր փոխանցում է իր աշակերտուհիներին։




