ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի ուկրաինական ճգնաժամի հարցով

Ռուսաստանը կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամների ոչ պաշտոնական հանդիպում՝ «Արրիայի բանաձևի» շրջանակներում, որի հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամը, ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​​​ներկայացուցչության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

«Վաղը՝ հունիսի 4-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին, տեղի կունենա Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ոչ պաշտոնական հանդիպում՝ «Արրիայի բանաձևի» շրջանակներում՝ «Ուկրաինական ճգնաժամի գաղափարախոսական արմատական ​​​​պատճառների ըմբռնումը և վերացումը» թեմայով», — ասված է հաղորդագրությունում։

«Արրիայի բանաձևի» շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը թույլ են տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկել արդիական հարցեր՝ ներգրավվելով այլ երկրների, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Այս ձևաչափը կրում է վենեսուելացի դիվանագետ Դիեգո Արրիայի անունը, ով առաջին անգամ նման հանդիպումներ է կազմակերպել ՄԱԿ-ում 1992 թվականին։

Կարդացեք նաև

Back to top button