Հասարակությունը բավական լավ տեղեկացված է որոշ բարձրաստիճան հոգևորականների արկածների մասին։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման ընթացքում այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցել են իշխանություն–եկեղեցի սրված դիմակայության, դրա պատճառների, ինչպես նաև Հայաստանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Ղազարյանի խոսքով՝ սա սրբազանների դեմ կռիվ չէ, այլ պայքար հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, որտեղ կան հստակ օրենքներ և կանոններ։ Նրա համոզմամբ՝ պետք է հանրային խոսակցություն ծավալել հասարակության հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում եկեղեցու վերնախավում։




