ԿարևորՀասարակություն

ՀՀ առողջապահության նախարարը չնախատեսված այցով եղել է Կոտայքի մարզում

Հետևելով մարզերի բնակիչներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը:

Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, տրամադրվող բուժծառայության որակին ու մահճակալային ծանրաբեռնվածությանը, զրուցել պացիենտների հետ:

Անահիտ Ավանեսյանը կենտրոնի իմունիզացիայի սենյակում հետևել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին: Նախարարը շրջել է նաև Աբովյանի ծննդատանը, որտեղ տարեկան շուրջ 800 ծնունդ է գրանցվում:

«Կարևորելով մարզաբնակ մեր քաղաքացիների հետ առկա հետադարձ կապը` նախարարը շարունակելու է չնախատեսված այցերը»,-հայտնում են նախարարությունից:

Կարդացեք նաև

Back to top button