
Լիանա Եղիազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայ գյուղացիները տարվա այս շրջանին դեռ շարունակում են զգալ տարեսկզբին եղանակի անկանխատեսելի փոփոխությունների ու տհաճ անակնկալների հետեւանքները: Հայ մեղվաբույծները լուրջ խնդրի առջեւ են կանգնել: Գարնանային կարկուտներն ու, ինչպես գյուղացիներն են ձեւակերպում, տարին hետ ընկնելը հանգեցրել են այն բանին, որ հանրապետությունում այս տարի մեղր գրեթե չի ստացվել: Եթե անգամ ստացվել է, ապա սպասվածից ու նախորդ տարիներից՝ ընդհուպ մինչեւ 80 տոկոսով պակաս քանակով: Ինչ վիճակ է այսօր գյուղատնտեսության ամենաէլիտար ոլորտում, ինչ սպասելիքներ ու անելիքներ կան, որքանով կարող է թանկանալ «դեղին ոսկին» ու արդյոք այն դեռ որեւէ հավակնություններ ունի միջազգային շուկայում հայտնվելու:




