Այսօր մեր ուղիղ եթերում Սևակ Հակոբյանը կխոսի Հայաստանի ամենագրավիչ փառատոների մասին և հատկապես՝ այն մեկի մասին, որը տարեցտարի հազարավոր մարդկանց է հավաքում մեր գեղեցիկ Երևանում:
Հատուկ թեմա՝ Երևանի գինու օրեր 2025
Հունիսի 6-8-ը մեր քաղաքը կվերածվի ճաշակման և զվարճանալու իսկական գահավանի: Երևանի գինու օրերը վերադառնում են ավելի մեծ, ավելի գունեղ և ավելի համեղ:
Մեր հյուրերը՝
- Լիլիթ Ծառուկյան` «ԷվենՏուրա» ընկերության փոխտնօրեն,
- Մարգարիտա Հարությունյան` «ԷվենՏուրա» ընկերության մեդիա հաղորդակցության պատասխանատու:
Նրանց հետ կիմանանք՝
- Ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարի,
- Ինչպե՞ս է կազմակերպվում Հայաստանի ամենամարդաշատ փառատոնը,
- Ինչու՞ է գինու փառատոնը դարձել մեր ամենասիրելի ավանդույթը:
Օրվա հարց` «Ո՞րն է ձեր ամենասիրելի փառատոնը Հայաստանում և ինչու՞»:
- Զանգահարեք և կիսեք ձեր կարծիքը մեզ հետ:
- Ու իհարկե, ամեն առավոտվա նման՝
- Օրվա թարմ լուրեր,
- Եղանակի կանխատեսում,
- Տարադրամի փոխարժեքը,
- Քաղաքի երթևեկության վիճակը,
- Հրաշալի երաժշտություն,
- Ձեր զանգերը և բարի մաղթանքները:




