
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների, մասնավորապես, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր, հայտարարությունը տարածել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։
Հայաստան — Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:
Հայաստան — Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com վաճառվող տոմսերը կեղծ են։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am կայքում:
Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ:




