Հայագիտակ

Թանգարանային մարտահրավերներ․ Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 3-րդ համաժողովում․ «Հայագիտակ»

Չինաստանի Հոնջու քաղաքում օրերս կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 3-րդ միջազգային համաժողովը նվիրված էր թանգարանների` ամենատարբեր աղետներին դիմակայելու, դրանց աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու, հնագիտական պեղավայրերը պահպանելու խնդիրներին։

Այս խնդիրերին առնչվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Աշխարհի լարված քաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ մշակութային ժառանգություններն այսօր կանգնած են իրական մարտահրավերների առաջ։ Դրա լավագույն ապացույցը Բեյրութի թանգարանն է, որը հիմնովին ավերվեց հրետակոծությունից։

Համաժողովին Հայաստանը ներկայացնում էր Ազգային պատկերասրահը, որի ներկայացուցիչը՝ բազմամյա ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը, կարևորում է այսպիսի համաժողովներները՝ փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման ու համագործակցային կապեր ստեղծելու առումով։ Նրան հատկապես հետաքրքրել է պեղավայրերի կոնսերվացիայի չինական փորձը, նաև ռազմական սպառնալիքի դեպքում՝ թանգարանների տարհանման աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button