Այսօր Հանրային Ռադիոն նշում է իր տոնը և այդ առթիվ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը հրավիրում է բոլորիդ միանալու հատուկ տոնական եթերին։
Եթերի հյուրասրահում կհանդիպեն սիրված հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը, Լուսինե Մուրադյանը, Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը։
Օրվա թեմաների շուրջ զրույցներից բացի, կշնորհավորենք նաև Տիգրան Հարությունյանին իր ծննդյան օրվա կապակցությամբ։
Հատուկ հյուրի կարգավիճակով եթերում կլինի Հանրային հեռուստաընկերության լրագրող Դիանա Զաքարյանը. նա կզրուցի մեր հաղորդավարների հետ ռադիոյի դերի ու կարևորության մասին։
Ինչպես միշտ, եթերում կլինեն՝
- Թարմ լուրեր,
- Եղանակի կանխատեսում,
- Արտարժույթի փոխարժեքներ,
- Մայրաքաղաքի փողոցների խցանումների մասին տեղեկություններ,
- Ընտիր երաժշտություն։
Բաց չթողնեք նաև ուղիղ եթերում ռադիոլսողների հետ կապը՝ զանգերի և հաղորդագրությունների միջոցով։ Միացեք մեզ այս տոնական օրը և դարձեք Հանրային Ռադիոյի անբաժանելի մասը։




