Ապրիլի 29-ից զբոսաշրջիկների համար փակ է Վատիկանի Սիքստինյան տաճարը, որտեղ կանցկացվի Հռոմի նոր պապի ընտրությունը։ Արարողությունը կսկսվի մայիսի 7-ին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող 9-օրյա սգի ավարտից հետո։
Մայիսի 7-ին տաճարում կհավաքվեն 135 կարդինալները՝ կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան եպիսկոպոսները։ Կարդինալների հավաքը՝ Կոնկլավը, կսկսվի առավոտյան պատարագով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա կարդինալների առնվազն երկու երրորդի քվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։




