ԿարևորՀասարակություն

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներին        

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ընդունել են Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն։ Նրանք արդեն մեկ ամիս է՝ դժգոհում են հասարակական տրանսպորտից և դրանց մասով տրված նոր կարգավորումներից։

Պարբերաբար մայրուղին փակելով և բողոքի ակցիաներով նրանք պահանջում են, որ 59 համարը սպասարկող ավտոբուսը շարունակի սպասարկել իրենց։

Խնդիրն առաջացել է միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո։ Կոտայքի մարզում ներհամայնքային ու միջքաղաքային ուղղությունները սպասարկում է մեկ ընկերություն։ Նման խնդիր նաև Պռոշյան բնակավայրի դեպքում է առաջացել։  

Բնակիչները հայտարարում են, որ դեմ չեն մարզային 277 երթուղու գործարկմանը, բայց և խնդրում, պահանջում, հորդորում են, որ երթուղուց չհանվեն Երևանի թիվ 25 և 59 համարի ավտոբուսները։ 

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է նախարարության ներկայիս դիրքորոշումը։

Բնակիչներն ունեն իրենց դժգոհություններն ու դիտարկումները, որոնց շուրջ փորձում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ ընդհանուր հայտարարի գալ։

Կարդացեք նաև

Back to top button