ԿարևորՍպորտ

Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանն առաջին անգամ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Կահիրեում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը հավաքելով 14.466 միավոր, զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում նժույգ-թափերի վարժության եզրափակչում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, նույնպես դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր:

17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:

Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը 7-րդ տեղում է:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում:

Կարդացեք նաև

Back to top button