Ապրիլի 25-ին տիեզերքը կժպտա մոլորակների օգնությամբ:
Աստղագետները հայտնում են հազվագյուտ և հետաքրքրաշարժ երկնային երևույթի մասին, որը տեսանելի կլինի ապրիլի 25-ի լուսադեմին: Եթե երկինքն անամպ լինի, իսկ հորիզոնը՝ պարզ, տիեզերքի սիրահարները բացառիկ հնարավորություն կունենան տեսնելու «տիեզերական ժպիտը»: Վեներան և Սատուրնը կլինեն «աչքերը», իսկ կիսալուսինը՝ «բերանը»: Տեսողական այս պատկերը կապահովեն Վեներան, Սատուրնը և Լուսինը: Ապրիլի 25-ին այս երեք երկնային մարմինները միմյանց չափազանց մոտ կլինեն:
NASA-ն իրադարձությունը ներառել է ամսվա ամենահետաքրքիր տիեզերական երեւույթների ցանկում:
Տեսարանը բաց չթողնելու համար աստղագետները խորհուրդ են տալիս նայել դեպի արևելք մի վայրից, որտեղ լուսային նվազագույն աղտոտվածություն կա: ՆԱՍԱ-ի մասնագետներն ասում են, որ երկնքում տեսանելի կլինի մեկ այլ մոլորակ ևս՝ Մերկուրին. այն կարող է կարճ ժամանակով հայտնվել եռյակի տակ:
Բաց մի թողեք «տիեզերական ժպիտը» տեսնելու հնարավորությունը:




