
Ճանաչողական այցի շրջանակում Հայաստանի հանրային ռադիոյում հյուրընկալվել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության ծրագրերի շրջանակում Հայաստանի հանրային ռադիոյի և պատվիրակության գրասենյակի միջև համագործակցության հնարավորությունները։




