ԿարևորՀասարակություն

Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ապրիլի 19-ին հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով հավատարմորեն ծառայել համայնքի շահերին։

«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին: Երդվում եմ»,- ասաց Գրիգորյանը:

Մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ «Միասնություն» կուսությունների դաշինք – 12 մանդատ (ցուցակը գլխավորում էր Վալոդյա Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7 մանդատ (ցուցակը գլխավորում էր Լյուդվիգ Գյուլնազարյանը),«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 2 մանդատ (ցուցակը գլխավորում էր Դավիթ Մինասյանը)։

Կարդացեք նաև

Back to top button