
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլում հինգ հայ մարմնամարզիկ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։
Նժույգ թափեր վարժությունում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը հիանալի հանդես են եկել և անցել եզրափակիչ փուլ։ Համլետ Մանուկյանը վաստակել է 14.666 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր։
Ավելի ուշ նրանց են միացել նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, որոնք օղակների վարժությունում վաստակել են համապատասխանաբար 14.000 և 14.300 միավոր։
Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի հինգերորդ փուլին Հայաստանի հավաքականից կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աղբյուր՝ armsport.am




